Այսօրվանից սկսվել է գրիպի դեմ պատվաստումը, ռիսկային խմբերի համար պատվաստումը կլինի անվճար
Այսօրվանից ողջ հանրապետությունում սկսվել է գրիպի դեմ պատվաստումը։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ պետական ծրագրի շրջանակներում գրիպի վիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է անվճար ռիսկային խմբերին, որոնք ունեն հիվանդության բարդությունների բարձր ռիսկ։
«Պետական իմունիզացիայի ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարությունը գնել է Abbott Biologicals B.V.-ի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200,000 դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկված պատվաստանյութերից մեկն է և հարմարեցված է այն շտամներին, որոնք ակնկալվում է, որ շրջանառվեն այս տարվա ընթացքում։ Ռիսկային խմբի քաղաքացիների պատվաստումը հնարավոր կլինի իմունականխարգելման ծառայություններ մատուցող հաստատություններում:
Իմունականխարգելման ծառայություններ մատուցող հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով»,- նշված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։