Այսօրվանից շահագործման են ենթարկվել N314 երթուղում 18 մետրանոց ավտոբուսներ
Այսօրվանից շահագործման են ենթարկվել N314 երթուղում 18 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված երթուղում ընթացող 12 մետրանոց ավտոբուսները փոխարինվել են 18 մետրանոց ավտոբուսներով։
«Բնական գազով (CNG) ավտոբուսները նախատեսված են 162 ուղևորի համար, որից 43-ը՝ նստատեղ։ Ավտոբուսները լիովին հարմարեցված են սահամանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Տեղադրված է ժամանակակից ստանդարտ, ինտեգրված ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգ, որը նախատեսված է Թբիլիսիի բնակլիմայական պայմանների համար։
Ավտոբուսները հագեցված են ձայնային տեղեկատվության, ինչպես նաև ներքին և արտաքին տեսադիտարկման, կառավարման և անվտանգության այլ ժամանակակից համակարգերով։ Առկա են նաև բջջային հեռախոսների լիցքավորման կետեր և WIFI սարքավորումներ։
«Քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ձեռք է բերել 160 միավոր 18 մետրանոց ավտոբուս։ Նոր ավտոբուսներն արդեն սպասարկում են N302 և N308 ուղևորներին։ Նախատեսվում է վերաբաշխել նաև N301 երթուղու 18 մետրանոց ավտոբուսները»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։