Այսօրվանից ռեստորաններում կթույլատրվի կենդանի երաժշտությունը
Այսօրվանից ռեստորաններում կթույլատրվի կենդանի երաժշտությունը

Այսօրվանից ռեստորաններում կթույլատրվի կենդանի երաժշտությունը: Երեկ, համակարգող խորհրդի նիստից հետո ասաց կառավարության վարչության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:

Ռեստորանները, բացառությամբ հանգստյան օրերի, ներքին տարածքներում հյուրերին սկսել էր ընդունել մարտի մեկից, իսկ ողջ Վրաստանի մասշտաբով՝ մարտի 8-ից, սակայն կենդանի երաժշտություն մինչ այժմ թույլատրված չէր:

Ապրիլի 1-ից մանկական ժամանցի կենտրոններն ու կինոթատրոնները կկարողանան վերսկսել աշխատանքը

Համակարգող խորհուրդը մարտի 28-ին նախատեսված Վրաստանի և Իսպանիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի հանդիպմանը որոշեց թույլատրել հանդիսատեսին մասնակցել հեռավորության և բոլոր համապատասխան համաճարակաբանական անվտանգության չափանիշների պահպանմամբ: Ձյուդոյում կանցկացվի «Գրանդսլեմ», որին նույնպես կարող է մասնակցել հանդիսատեսի 30%-ը