Այսօրվանից նոյեմբերի 15-ը սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար է լինելու բոլորի համար
Այսօրվանից նոյեմբերի 15-ը սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար է լինելու բոլորի համար,- հայտնում է փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
«Պատվաստումները, իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում, հնարավոր կլինի «Abbott Biologicals B.V.» ընկերության կողմից արտադրված քառաբաղադրիչ պատվաստանյութով: Պատվաստանյութը հարմարեցված է այն շտամներին, որոնք ակնկալվում է, որ շրջանառվելու են գրիպի սեզոնի ընթացքում:
Պատվաստումը հնարավոր է վեց ամսականից՝ պատվաստման ծառայություններ մատուցող ցանկացած բժշկական հաստատությունում, և շահառուների համար լիովին անվճար է։
Իմունականխարգելման ծառայություններ մատուցող հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով»,- նշված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։