Այսօրվանից մեկնարկելու են Թբիլիսիի կենտրոնական զբոսայգու շինարարական աշխատանքները
Թբիլիսիի կենտրոնական զբոսայգու շինարարական աշխատանքները մեկնարկում են այսօր:
Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, աշխատանքները կտևեն մոտ երկու տարի:
Թբիլիսիի կենտրոնական զբոսայգին կկառուցվի նախկին ձիարշավարանի տարածքում: 36 հեկտար տարածքը «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը գնել է մասնավոր սեփականատերերից և նվիրել Թբիլիսիի քաղաքապետարանին:
Հոկտեմբերի 6-ին կայացել էր Թբիլիսիի կենտրոնական զբոսայգու նախագծի շնորհանդեսը: