Այսօրվանից մեկնարկել է ապահովագրական ընկերությունների ընտանիքի բժիշկների թրեյնինգը
Այսօրվանից սկսվել է ապահովագրական ընկերությունների ընտանիքի բժիշկների թրեյնինգը, խոսքը վերաբերում է առցանց-կոնսուլտացիայի մոդելին և ընթացող հսկողությանը,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, ընթանում է աշխատանք ապահովագրական ըներությունների հետ, որ ապահովագրված անձը կորոնավիրուսով վարակվելու դեպքում ունենա պատշաճ բժշկական ծառայությունից օգտվելու հնարավորություն:
«Ապահովագրական ընկերությունների հետ վերջին ժամանակաշրջանում անցկացնում էին ակտիվ աշխատանքներ: Առողջապահության նախարարությունը նախաձեռնեց, կառավարության որոշման մեջ փոփոխություն, որը սահմանում է ապահովագրական ընկերությունների պարտականությունները կորոնավիրուսի նկատմամբ պացիենտի ձևավորման տեսանկյունից և այս ծառայություններ մատուցելու առումով, որը պացիենտները պետական ծրագրի շրջանակներում ստանում են ընտանիքի բժիշկներից: Այս ուղղությամբ այսօր սկսվել է ապահովագրական ընկերությունների ընտանիքի բժիշկների թրեյնինգը, այս դեպքում, խոսքը վերաբերում է առցանց-կոնսուլտացիայի մոդելին և ընթացող հսկողությանը: Մնացած ծառայությունների հետ կապված մենք աշխատում ենք ապահովագրական ընկերությունների հետ, որպեսզի ապահովագրված անձը կորոնավիրուսով վարակվելու դեպքում ունենա պատշաճ բժշկական ծառայությունից օգտվելու հնարավորություն»,- հայտարարել է Թամար Գաբունիան: