Այսօրվանից լեհ ֆերմերները վերսկսել են Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող «Մեդիկա-Շեգին» անցակետի արգելափակումը
Այսօրվանից լեհ ֆերմերները վերսկսել են Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող «Մեդիկա-Շեգին» անցակետի արգելափակումը

Այսօրվանից լեհ ֆերմերները վերսկսել են Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող «Մեդիկա-Շեգին» անցակետի արգելափակումը։ Ինչպես պարզաբանել է լեհ ֆերմերներից մեկը, իրենք ժամում երեք բեռնատար են թողնելու, իսկ բողոքի ակցիան կտևի մինչև փետրվարի 3-ը։

«Մենք գրավոր հաստատում չենք ստացել, որ մեր պահանջները կբավարարվեն, ուստի շարունակում ենք մեր բողոքը»,- նշում է ցուցարարը։

Մինչ այդ «Մեդիկա» է եկել Լեհաստանի գյուղատնտեսության նախարարը և ֆերմերներին ասել, որ իրենց պահանջները կբավարարվեն։

Լեհ ֆերմերները կառավարությունից պահանջում են եգիպտացորենի սուբսիդավորում և գյուղատնտեսական հարկերը պահել անցյալ տարվա մակարդակի վրա: