Այսօրվանից քաղաքացիներին հնարավորություն է տրվում բժիշկի նշանակման թերթիկը վերստուգել էլեկտրոնային ձևով
Այսօրվանից քաղաքացիներին հնարավորություն է տրվում 5 և ավել դեղորայք դուրս գրելու դեպքում, ստուգել նշանակման թերթիկը:
Առողջապահության նախարարության լրատվությամբ, նախարարության կայք էջում ավելացել է նոր գործառույթ, որի շնորհիվ յուրաքանչյուր հետաքրքրվող անձ կարող է սեփական նշանակման թերթիկը ուղարկել նախարարության հատուկ խմբին: Խումբը վերստուգելու է նշանակման թերթիկի ճշտգրտությունը:
Բժիշկի նշանակումը, առողջապահության նախարարի կողմից հաստատված չափանիշների համապատասխան, ուսումնասիրելու է հատուկ հանձնաժողովը: Տարին մի քանի անգամ հայտնաբերված անճշտությունների դեպքում, նախարարությունը քննարկելու է բժիշկների պատասխանատվության հարցը:
Նախարարությունում ասում են, որ այս նորույթը կապված է դեղորայքների մեծ քանակությամբ դուրս գրելու դեպքերի ավելացման հետ:
Նշանակման թերթիկի վերստուգելու տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:
Հեղինակ -
Edgar Barsegyan