Այսօրվանից կգործի խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմը
Այսօրվանից կգործի խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմը

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների մասին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այսօր գործելու է խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմը։

«Այս տարվա մարտի 24-ին «Վրաստանի խորհրդարանի պալատի անվտանգության պահպանման ռեժիմի մասին» Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259/3 հրամանով սահմանված կանոնակարգի համաձայն, կգործի խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմ»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ խորհրդարանի՝ սահմանափակումը չի վերաբերի հավատարմագրված լրագրողներին։

Ինչպես պարզաբանում է Վրաստանի խորհրդարանը, «նշված միջոցառման նպատակն է պաշտպանել Վրաստանի խորհրդարանի անդամների և գրասենյակի աշխատակիցների անվտանգությունը և ապահովել աշխատանքային պայմանները»։