Այսօրվանից հանվել է Վրաստանից ցորենի արտահանման արգելքը
Այսօրվանից հանվել է Վրաստանից ցորենի արտահանման արգելքը

Կառավարության որոշմամբ՝ ժամկետից շուտ հանվեց ցորենի արտահանման արգելքը։ Նշված սահմանափակումն այսօրվանից այլեւս չի գործում։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունից։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաստանի կառավարության որոշմամբ, 2022 թվականի հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելվել էր Վրաստանից ցորենի և գարու արտահանումը։ Շուտով գարու արգելքը հանվեց, սակայն մինչ այս այն գործում էր ցորենի վրա։

Սակայն օրեր առաջ բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան պարզաբանել էր, որ երկրում պարենային անվտանգության առումով այլևս ռիսկ չկա, հետևաբար վերոնշյալ արգելքի անհրաժեշտությունն այլևս չկա։