Այսօրվանից գովազդային հաղորդագրություններ հնարավոր կլինի ուղարկել միայն հասցեատիրոջ համաձայնությամբ
Այսօրվանից ուժի մեջ կմտնեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կատարված որոշ փոփոխություններ։ Նոր օրենքը, որն ընդունվել էր խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտին, ուժի մեջ կմտնի աստիճանաբար ։
Այսօրվանից sms-ի ագրեսիվ մարքեթինգային արշավը կսահմանափակվի։ Նոր օրենքի համաձայն՝ գովազդային հաղորդագրությունների համար անձնական տվյալների մշակումը և գովազդային հաղորդագրությունների ուղարկումը թույլատրվում է միայն այն անձի համաձայնությամբ, ում ուղարկվում է տեղեկատվությունը։ Անձը, ում տվյալները մշակվում են, ցանկացած դեպքում կարող է հրաժարվել տրված համաձայնությունից։ Հարցումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տվյալների մշակողը պարտավոր է դադարեցնել անձի տվյալների մշակումը։
Այլ ուղղություններով պարտավորություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից։ Ցանկացած պետական հիմնարկ, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ, պարտավոր կլինեն ունենալ անձնական տվյալների պաշտպանության պատասխանատու։
Պատժամիջոցներ են նախատեսված նաև խախտումների համար։ Պատժամիջոցի չափը սահմանում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը։ Տուգանքի վերին շեմը 20000 լարի է։