Այսօրվանից գործարկվում է մթերքի մակնշման նոր կարգը
Այսօրվանից գործարկվում է մթերքի մակնշման նոր կարգը

Այսօրվանից սպառողների համար Մթերքի մասին էթիկետի միջոցով տեղեկության փոխանցումը կարգավորվելու է նոր օրենքով:

Մթերքի ազգային գործակալության տեղեկությամբ, կանոնակարգի նպատակն է, սպառողին առավելագույն տեղեկություն փոխանցել վաճառքում առկա մթերքի մասին և դրանով նպաստի նրանց առողջության և իրավունքների պաշտպանությանը:

Ըստ նոր կանոնակարգի, էթիկետի վրա գրվելիք պարտադիր տեղեկության ցանկը մեծանում է: Այդ թվում, պարտադիր է, էթիկետի վրա զետեղվի տեղեկություն մթերքի անվնաս օգտագործման առնչությամբ, քանի որ որոշ դեպքերում, մթերքի պարունակությունը հնարավոր է վնասակար լինի սպառողների որոշ խմբի համար:

Նոր կանոնակարգով սահմանվել է էթիկետի վրա զետեղված տեղեկության շրիֆտի չափը, տեղեկության ձևը և տեղը: