Այսօրվանից գործարկվել է կոմունալ վճարների արտոնությունների ծրագիրը և ֆիզիկական անձինք այս ծրագրից կօգտվեն 4 ամսվա ընթացքում – նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին և փետրվարին:
Ծրագրի շրջանակներում կոմունալ վճարում չեն կատարի այն շահառուները, ովքեր մեկ ամսում կսպառեն մինչև 200կվտ ժամը ներառյալ էլեկտրաէներգիա: Նույն շահառուներին չի վերաբերի նաև մաքրման և խմելու ջրի վճարը:
Նման բաժանորդների թիվը գերազանցում է 1.2 միլիոնը:
Բացի այդ, պետական սուբսիդիայից կօգտվեն այն շահառուները, ովքեր մեկ ամսում կսպառեն մինչև 200 խորանարդ մետրը ներառյալ բնական գազ: Նման բաժանորդների թիվը 650 հազարից ավելի է:
Բացի այդ, քաղաքացիները կարող են առցանց հարթակի միջոցով հրաժարվեն արտոնությունից: