Այսօրվանից գործարկվել է արտասահմանյան վարորդական իրավունքը վրացականով փոխելու նոր կարգը
Այսօրվանից գործարկվել է արտասահմանյան վարորդական իրավունքը վրացականով փոխելու նոր կարգը

Ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանի հիման վրա, ծառայության գործակալությունը արտասահմանյան վարորդական իրավունքի վկայականը փոխելու կարգում իրականացրել է փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել այսօր:

Ինչպես տեղեկացրել է ներքին գործերի նախարարությունն Առաջին ալիքին, նոր կանոնակարգի համաձայն, արտասահմանում ստացած վարորդական վկայանը Վրաստանում փոխելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին վարորդական վկայանը վերցնելու օրից ապրած լինի վկայականը տրամադրող երկրում առնվազն 185 օր, մեկ տարվա ընթացքում:

Վրաստանի քաղաքացին, որը ունի օտար երկրի կողմից տրված վարորդական վկայական, Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայության գործակալությունում վարորդական իրավունքի փաստաթուղթը փոխելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում
  • Վրաստանի քաղաքացու անձը հաստատող վկայական
  • Օտար երկրի կողմից տրամադրված վարորդական վկայական
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով օրինակացված վարորդական իրավունքի հաստատում
  • Առողջական վիճակի մասին տեղեկանք
  • Վարորդական իրավունք տրամադրող երկրի համապատասխան գերատեսչության կողմից սահմանը հատելու մասին տրված տեղեկանք: