Այսօրվանից Գերմանիայում ուժի մեջ է մտել մի սխեմա, որը կհեշտացնի Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների մուտքը երկիր՝ աշխատելու
Այսօրվանից Գերմանիայում ուժի մեջ է մտել մի սխեմա, որը կհեշտացնի Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների մուտքը երկիր՝ աշխատելու։
Խոսքը գնում է հունիսի 1-ից գործարկված այսպես կոչված հնարավորությունների քարտի մասին։ Այս քարտը թույլ կտա Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից հմուտ աշխատողներին ավելի հեշտությամբ գալ Գերմանիա աշխատանքի տեղավորման համար:
Այս ծրագրին մասնակցող անձը պետք է անցած լինի առնվազն երկու տարվա մասնագիտական վերապատրաստում կամ ունենա բուհական կրթություն, որը ճանաչված է այն երկրի կողմից, որտեղ տրվել է փաստաթուղթը: Դիմորդի համար անհրաժեշտ է նաև գերմաներեն կամ անգլերեն իմացություն: Թեկնածուները գնահատվում են բալային համակարգով և հաշվի կառնվեն դիմորդի լեզվական հմտությունների մակարդակը, մասնագիտական փորձը, տարիքը և կապերը Գերմանիայի հետ:
«Հնարավորության քարտը» ստանալու համար օտարերկրյա քաղաքացին պետք է հավաքի առնվազն վեց միավոր, որից հետո նրան թույլ կտան մեկ տարով գալ Գերմանիա՝ աշխատանք փնտրելու։ Բացի այդ, նա պետք է աշխատի շաբաթական առնվազն 20 ժամ։
Նոր սխեմայի համաձայն՝ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները, ովքեր ցանկանում են աշխատել Գերմանիայում, այլևս պարտավոր չեն գերմանական ընկերության հետ աշխատանքային պայմանագիր ներկայացնել՝ Գերմանիա մուտք գործելու համար։