Այսօրվանից Գերմանիան արգելում է «Պաղեստինյան բանտարկյալների համերաշխության ցանցի» գործունեությունը երկրում
Այսօրվանից Գերմանիան արգելում է «Պաղեստինյան բանտարկյալների համերաշխության ցանցի» գործունեությունը երկրում

Այսօրվանից Գերմանիան արգելում է ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինյան բանտարկյալների համերաշխության ցանցի» գործունեությունը երկրում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը։

Արգելքը ենթադրում է, որ ցանկացած ոք, ով շարունակում է որևէ կերպ գործել որևէ կազմակերպության համար, կատարում է քրեական հանցագործություն։

«Որպես Գերմանիայի ներքին գործերի նախարար՝ ես այսօր արգելում եմ ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինյան բանտարկյալների համերաշխության ցանցի» գործունեությունը Գերմանիայում։ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը նպատակ ունի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք տեսնում ենք նրանց քարոզչությունը Գերմանիայում, հատկապես ագրեսիվ ցույցերում, ինչպես նաև հարձակումներ հրեական հաստատությունների և հրեացիների տների վրա: Հրեաները պետք է ապահով լինեն Գերմանիայում»,- ասել է Նենսի Ֆեզերը։

Հիշեցնենք, որ Գերմանիան ՀԱՄԱՍ-ը հռչակել է ահաբեկչական կազմակերպություն։