Այսօրվանից Ֆրանսիան վերացրել է բոլոր Covid-ի սահմանափակումները միջազգային ճանապարհորդների համար

20:41, 01.08.2022

Այսօրվանից Ֆրանսիան վերացրել է բոլոր Covid-ի սահմանափակումները միջազգային ճանապարհորդների համար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Ֆրանսիայի կառավարության կայքում։

Օգոստոսի 1-ից Ֆրանսիա ժամանող ուղևորներն այլևս կարիք չեն ունենա ներկայացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման, COVID-ից ապաքինման կամ թեստի բացասական արդյունքի ապացույցներ։

Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն, Ֆրանսիայի կառավարությունը կարող է առաջիկա վեց ամսում վերականգնել սահմանափակող միջոցները երկու ամսից ոչ ավելի ժամկետով, եթե կորոնավիրուսի նոր տարբերակ հայտնվի, որը առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում։

Նմանատիպ