Այսօրվանից բացվում է թուրքական շուկան, Վրաստան կներկրվեն բարձրորակ դեղամիջոցներ, գների տարբերությունը զգալի կլինի. Իրակլի Ղարիբաշվիլի
Այսօրվանից բացվում է թուրքական շուկան, Վրաստան կներկրվեն բարձրորակ դեղամիջոցներ, գների տարբերությունը զգալի կլինի. Իրակլի Ղարիբաշվիլի

Թուրքական շուկան արդեն բացվել է, և Թուրքիայից կներկրվեն GMP ստանդարտներին համապատասխան բարձրորակ դեղամիջոցներ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ նրա՝ գների տարբերությունը զգալի է.

«Ինչպես խոստացել էինք, այսօր ստորագրեցինք կառավարության որոշումը։ Ըստ այդմ, թուրքական շուկան արդեն բացվել է, և Թուրքիայից կներկրվեն բարձրորակ, GMP ստանդարտի դեղամիջոցներ։ Ինչպես գիտեք, ես բացահայտ խոսել եմ այս մասին։ Գների տարբերությունը նկատելիորեն մեծ է։ Մեզ մոտ ամենապահանջված դեղերն արժեն 10 լարի պայմանական, Թուրքիայում՝ մեկ լարի, երկու լարի։ Հետևաբար, որևէ փաստարկ չկա, թե ինչու չպետք է բացվեր թուրքական շուկան, ես դա չեմ լսել։ Ուստի մենք որոշեցինք բացել թուրքական շուկան։ Այն ուժի մեջ է մտել այսօր, և հուսով եմ, որ ներկրող ընկերությունները Թուրքիայից կներկրեն բարձրորակ դեղամիջոցներ, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղերի գները Վրաստանում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Սակայն վարչապետն ասաց, որ մրցակցության գործակալությունը ավարտել է դեղագործական շուկայի ուսումնասիրման աշխատանքները և համապատասխան առաջարկություններ է ուղարկել թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին։

«Մրցակցության գործակալությունը, ինչպես խոստացել էր, ավարտել է դեղագործական շուկայի ուսումնասիրման աշխատանքները։ Դիտարկված, համապատասխան հանձնարարականներն արդեն ուղարկվել են խորհրդարան, կառավարություն։ Հիմա կխնդրեմ առողջապահության նախարարին աշխատանքային խումբ ստեղծել, խնդրել խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին, որ միասին սկսեն աշխատել, քանի որ մի շարք օրենքներ պետք է փոխվեն, և մենք ակնկալում ենք, որ դա կօգնի ավելի շատ, ավելի էժան դեղամիջոցներ ներկրել։ Ամենակարևորը՝ մեր խնդիրը պետք է լինի մի կողմից դեղերի գների մոնիտորինգը, ոչ թե այս փուլում կանոնակարգելը, մյուս կողմից՝ անհրաժեշտ որակը վերահսկելը։ Մեր բնակչությանը պետք է որակյալ դեղեր տրամադրվեն, սա մեր թիվ մեկ պահանջն է։ Այժմ մենք կսկսենք ակտիվ աշխատել։ Պարոն նախարար, Ազարաշվիլին կսկսի աշխատել այս թեմայով, և մենք արդյունքներ կունենանք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Թողնել մեկնաբանություն