Չվող թռչունների որսի սեզոնն այս տարի մեկնարկում է մեկ շաբաթ ուշ, օգոստոսի չորրորդ շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին: Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը նշված որոշումը կայացրել է չվող թռչուններին պաշտպանելու նպատակով:
Բնապահպանության նախարարության վայրի բնության գործակալությունը գիտական օղակների հետ միասին չվող թռչունների աճելու-զարգանալու փուլի վերլուծության հիման վրա նպատակահարմար է գտնում որսի սեզոնի բացումը հայտարարել օգոստոսի վերջին շաբաթը օրը:
«Որոշման հետ համաձայն է եղել պրոֆեսիոնալ որսորդների մեծ մասը: Չվող թռչուններ որսալ ցանկացողները պետք է իրենց հետ ունենան չվող թռչուններ որսալու համար սահմանված գումարի (10լարի) վճարումը հաստատող ստացականը (բնօրինակը) և Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան մարմնի կողմից տրված որսորդական հրացան պահելու և կրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ»,- հայտարարում են բնապահպանության նախարարությունում: