Այսօրվանից ավտոմեքենաներին, որոնք չեն անցել պարտադիր տեխզննում, տուգանելու են «խելացի» տեսախցիկները
Այսօրվանից այն ավտոմեքենաներին, որոնք չեն անցել պարտադիր տեխզննում, տուգանելու են «խելացի» տեսախցիկները: Լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարությունը:
ՆԳՆ-ի տվյալներով, ավտոտրանսպորտային հնարավորությունների սեփականատերերը, ՆԳՆ-ի ծառայությունների գործակալության սպառողների հեռախոսահամարների բազայում գրանցված հեռախոսահամարին կստանան կարճ տեքստային հաղորդագրություն տեսախախտման մասին: Հաղորդագրությունը ստանալուց 10 օր անց վճարելու դեպքում քաղաքացիները կօգտվեն 20 տոկոսանոց զեղջից: Եթե անձը կարճ տեքստային հաղորդագրություն ստանալուց 10 օր անց չի վճարի տուգանքը, ապա նա փոստի միջոցով տուգանքը կստանա գրանցման վայրում, իսկ եթե այն չի ընդունվի գրանցման վայրում, ապա տեսատուգանքը նրան կուղարկվի նորից:
Տուգանային թերթիկը երկու անգամ չհանձնելուց հետո, ՆԳՆ-ն ապահովելու է այդ խախտման հրապարակությունը պաշտոնական կայք էջում:
Նշված կարգը գործի է դրվել 2017 թվականի նոյեմբերից, որի համաձայն բոլոր տուգանքները հրապարակվում են police.ge կայքում:
ՆԳՆ-ի լրատվությամբ, Վրաստանի ողջ մասշտաբով արդեն մոնտաժված է 1441 տեսախցիկ, որոնք միացված են նախարարության միասնական ցանցին: Այդ թվում 795-ը սովորական տեսախցիկ է, իսկ 646-ը այսպես կոչված խելացի:
2019 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտի տեխզննումը դարձել է պարտադիր:
Հեղինակ -
Edgar Barsegyan