Այսօրվանից 1tv.ge-ի վրա սկսվում է Գոգա Լազրիշվիլիի, նույն «Ցվանցիկայի», «Ցվանցիկայի օնլայն դասընթացները-մաթեմատիկան դիմորդների համար» նախագիծը:
Դասընթացները կայքի վրա հրապարակվելու է օրը երկու անգամ, ժամը 15:00-ին և 21:00-ին: Ընթացիկ շաբաթ 1tv.ge-ի վրա հրապարակվելու է 12 դասընթաց, հետագայում հաղորդումը կարելի է դիտել երկուշաբթիից ուրբաթ, ընդհանուր առմամբ 15 դասընթաց:
Անվճար կուրսը իր մեջ ներառում 130 դասընթաց, յուրաքանչյուր դասընթացը տևում է 12 րոպե: Յուրաքանչյուր դասընթացին կցվելու է նաև տեքստային տարբերակը, որի շնորհիվ հնարավորություն է տրվում վերստուգել սեփական գիտելիքները:
Մաթեմատիկայի հետ կապված հարցերի վրա պատասխանները կարող եք ստանալ նախագծի ֆեյսբուկ էջի վրա, ամեն երկուշաբթի օրը:
Հաղորդավար Գոգա լազրիշվիլին 35 ամյա ստաժ ունեցող մաթեմատիկոս է: Նա ընդհանուր առմամբ անց է կացրել 7000 դասընթաց և 400 դասախոսություն: Հենց նա է օգնելու դիմորդներին հաղթահարել դպրոցական և ազգային քննությունների մաթեմատիկական պատնեշը:
Հեղինակ -
Edgar Barsegyan