Այսօրվա խաղից հետո ավտոբուսների մի մասը և մետրոն քաղաքացիներին կսպասարկեն երկարացված ժամանակով
Այսօր կայանալիք Իսպանիայի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ երկրպագուների անխափան տեղաշարժն ապահովելու համար Թբիլիսիի մետրոպոլիտենի և քաղաքային ավտոբուսներից մի քանիսը երկարաժամկետ կաշխատեն։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Վրացի երկրպագուները կրկին ներկա կլինեն Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում Վրաստանի հավաքականի հերթական խաղի բաց ցուցադրությանը, որը տեղի կունենա Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպմամբ։
Միջոցառմանը մասնակցությունն անվճար է, իսկ խաղից հետո քաղաքացիներին կսպասարկեն N173, N301, N307, N311, N345, N351, N354, N358, N359, N385, N388 ավտոբուսները։ «Թբիլիսիի մետրոն նույնպես կաշխատի մինչև ուշ ժամ»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիի ժամանակով 23:00-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում ուժերը կչափի Իսպանիայի ընտրանու հետ: