Գինու ազգային գործակալության փոխանցմամբ, Վրաստանում վերամշակված խաղողի ընդհանուր թիվը հասնում է 273 հազար տոննայի: Գործակալության հոկտեմբերի 16-ի տվյալներով, Ռաճայում վերամշակվել է 2100 տոննա խաղող: Այս տարի Ռաճայում, սպասում են «Խվանչկարայի» հումքային բազայի, Ալեքսանդրուլի և Մուջուրեթուլի խաղողատեսակների բերքի աննախադեպ քանակ՝ 2500 տոննա:
Գերատեսչության փոխանցմամբ, այս պահի դրությամբ, Կախեթիում վերամշակված է մոտ 270 հազար տոննա խաղող: Կախեթիում ռթվելին ամփոփիչ փուլում է:
Մոտ 1000 տոննա խաղող է վերամշակվել Քարթլիում, Իմերեթիում և Վրաստանի այլ շրջաններում:
Վրաստանի կառավարության որոշմամբ, ընթացիկ տարում, համավարակի հետևանքով տուժած խաղողագործության և գինեգործության բնագավառին աջակցելու համար, Վրաստանի կառավարության որոշմամբ, «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» խաղողատեսակները կսուբսիդավորվեն: Սուբսիդիա կստանա գինու ընկերությունը, որը կգնի և կվերամշակի Կախեթիի շրջանի առվազն 1000 տոննա «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» խաղողը:
Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: