Այսօրվա տվյալներով, Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է վարակման նոր դեպքերին
258 նոր դեպք և 280 ապաքինված, այսպիսին է այսօրվա կովիդ-վիճակագրությունն Աջարիայում:
Աջարիայում կորոնավիրուսից մահացել է երկու պացիենտ, 65-ամյա կին և 70-ամյա տղամարդ: Նրանցից երկուսն էլ գտնվում էին Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում:
Այս պահի դրությամբ, Աջարիայում արձանագրված է ավելի քան 2300 դեպք: Այդ թվում, կլինիկայում բուժում է ստանում 472 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 886-ը, ավելի քան 1000 մարդ՝ տանը: