Այսօրվա օրը, 11 տարի առաջ, Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախության» ճանաչմամբ խախտել է  միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը. Սալոմե Զուրաբիշվիլի
Այսօրվա օրը, 11 տարի առաջ, Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախության» ճանաչմամբ խախտել է  միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը. Սալոմե Զուրաբիշվիլի

Այսօրվա օրը, 11 տարի առաջ, Ռուսաստանը Վրաստանի երկու անբաժան մասերի ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախության» ճանաչմամբ խախտել է  միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին:

«Վրաստանի ոչ մի իշխանություն, ոչ գործող և ոչ էլ ապագա, քանի դեռ չի վերականգնվի Վրաստանի միասնական պետության խախտված ամբողջականությունը, չի հանդուրժելու դրան այնպես, ինչպես չի հանդուրժում միջազգային հանրությունը, ով չի ընդունել այս փաստը և դատապարտել է այն: Այդ հանրությունը, միանշանակ աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Այսօր, Ռուսաստանացման քաղաքականության պատճառով, աբխազական և օսական մշակույթին, լեզվին և առհասարակ ինքնությանը վտանգ է սպառնում, նրանք կանգնած են անհետացման եզրին: Իսկ մեր ընդհանուր պատմությունն այն բանի ապացույցն է, որ առանց վրացիների, աբխազների և օսերի ազգային ինքնությունը հնարավոր չի փրկել:

Բարդ է նաև մեր աբխազ և օս քաղաքացիների սոցիալական և տնտեսական վիճակը: Նույնիսկ այսօր, չնայած բռնազավթմամբ ստեղծված խնդիրների, մեր իշխանությունները ամեն ինչ անում են, որ լուծեն նրանց մարդասիրական, բժշկական, կրթական և բիզնես շահերի խնդիրները:

Աբխազների և Օսերի հետ մեր համատեղ պատմության ընթացքում դժվարին ժամանակներ  եղել են, սակայն ավելի շատ է ՝ սերը, ընկերությունը, բարեկամությունը ու փոխադարձ հարգանքը:

Ես հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղ կվերադառնան Վրաստանի միասնական պետական ​​տարածք:

Իմ գլխավոր ցանկությունն ու ամենամեծ նպատակն է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում, իմ նախագահության ընթացքում, որի համար կօգտագործեմ բոլոր միջոցներն ու հնարավորությունները: Ես կլինեմ այն բանի երաշխիքը, որ այդ ժամանակ Աբխազիայում և Հարավային Օսիայում մեր քաղաքացիները  կունենան արժանապատիվ կյանք, ազատ ընտրության իրավունք և խոսքի ազատություն, ինչպես ցանկացած Վրաստանի քաղաքացի, անկախ իր ազգային ծագումից, որպես ժողովրդավարական, ազատ երկրի քաղաքացի»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: