Այսօրվա դրությամբ, Վրաստանում փոխհատուցում է ստացել 400 հազար մարդ,- այս մասին պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի նիստին հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն:
Նրա խոսքով, խոսքը վերաբերում է 300 լարիի, ինչպես նաև 1200 լարի օգնության մեկ ամսվա փոխհատուցմանը:
«Դեռևս տրվել է մեկ ամսվա փոխհատուցումը: Այստեղ նկատի ունեմ նաև սոցիալապաես անապահովներին, սահմանափակ ունակություններով անձանց և այլոց: Ավելի քան 60 հազար որոշում է կայացել և հանձնաժողովն ամենօրյա ռեժիմում շարունակում է քննարկումը: Ամեն օր ստանում ենք 3-4 հազար դիմում և գործընթացը շարունակվում է: Մնացել է գրեթե մեկ ամիս և կարծում եմ, 75 միլին լարին, որը հատկացվել է, կբավականացնի: Եկամուտների ծառայության կողմից նույնականացվել է 150 հազար մրդ, ում պատկանում է փոխհատուցում: 150 հազարից եկել է ընդամենը մեկ երրորդը»,- հայտարարել է Գիորգի Կակաուրիձեն:
Նրա խոսքով, բոլորին ուղարկվել է հաղորդագրություն, ում բջջային հեռախոսի համարը կար բազայում: