Այսօր Ժնևում անցկացվելու է միջազգային բանակցությունների 49-րդ փուլը
Այսօր Ժնևում անցկացվելու է միջազգային բանակցությունների 49-րդ փուլը

Այսօր Ժնևում անցկացվելու է միջազգային բանակցությունների 49-րդ փուլը:

Ինչպես հայտարարել է Վրաստաքին արտաքին գործերի նախարարի տեղակալ և Ժնևում վրացական պատվիրակության ղեկավար Լաշա Դարսալիան, բանակցությունների հարցերի ցանկը բավականին սուր է:

«Ժնևում գլխավոր թեմայից՝ վեց կետից բաղկացած պայմանագրի կատարումից բացի, կլինեն նաև այն իրադարձությունները, որոնք այսօր զարգանում են և մինչ այժմ զարգացել են օկուպացված տարածքներում և դրա երկայնքով, կլինի դա անօրեն սահմանազատում, ձերբակալության հարցեր, թե վերջին իրադարձությունները, որոնց պատճառով բռնազավթված տարածքներում ստեղծվել է շատ լարված իրավիճակ»,- հայտարարել է Լաշա Դարսալիան:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, վերջին շրջանում, Ժնևի բանակցությունները նմանվել են շրջապտույտ կատարելուն և նրա ցանկությունն է, այս անգամ լինի որևէ արդյունք:

«Վերջին շրջանում, Ժնևի բանակցությունները նմանվել են շրջապտույտ կատարելուն և իմ ցանկությունն է, այս անգամ լինի որևէ արդյունք: Ռուսաստանի ներքին քաղաքականության հզորությունը կայանում է նրա հետևողականության մեջ, ուստի մեր հիմնական դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հայտարարել է Ռուդենկոն: