Այսօր ժամը 00:00-ից Առաջին Հանրապետության հրապարակում կանցկացվի ամանորյա գալա համերգ՝ «Սիրենք միմյանց»
Այսօր ժամը 00:00-ից Առաջին Հանրապետության հրապարակում կանցկացվի ամանորյա գալա համերգ՝ «Սիրենք միմյանց»

Այսօր ժամը 00:00-ից Առաջին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա գալա համերգ՝ «Սիրենք միմյանց»։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ միջոցառման երաժշտական ​​ծրագիրը հիմնված է հանրությանը քաջ հայտնի մեղեդիների վրա։ Նրանց խոսքով՝ նախագծում ներգրավված է ավելի քան 300 մարդ։ Ներառյալ նվագախմբի և բենդի երաժիշտներ, հաղորդավարներ, վոկալիստներ, երգչախմբեր, անսամբլներ, դիզայներներ և հարակից ոլորտի այլ մասնագետներ:

«Բեմում կլինեն հինգ հաղորդավարներ՝ Նիկա Ծուլուկիձեն, Նանիկո Խազարաձեն, Ապոլոն Կուբլաշվիլին, Մարիամ Ջոլոգուան և Լիզա Ծիկլաուրին: Գալա համերգի գլխավոր դիրիժորը կլինի Նիկա Նիկվաշվիլին, նվագախումբը, չորս խմբերի երաժիշտներ, հրավիրված մենակատար-գործիքավորող, մինչև 30 մենակատար, մինչև 15 անսամբլ և երգչախումբ։ Նախագծին մասնակցում են տարբեր սերունդների և երաժշտական ​​ուղղությունների ներկայացուցիչներ։

Համերգի մասնակիցները հատուկ այս օրվա համար կներկայանան վրացի դիզայներների հագուստով, ինչը կնպաստի վրացական նորաձեւության ինդուստրիայի մասսայականացմանը։

Նախագիծը ղեկավարում է Նինո Նոդիան, հայեցակարգի հեղինակն ու ռեժիսորը Բակուր Բակուրաձեն է, նախագծի երաժշտական ​​ղեկավարը՝ Քեթի Գաբիսիանին է, իսկ դեկորացիայի էսքիզը պատկանում է նկարիչ Թամար Փոցխիշվիլիին»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։