Այսօր ժամանակավորապես փոխվելու է հանրային տրանսպորտի երթուղին՝ Օրթաճալայից Բարաթաշվիլու փողոցի ուղղությամբ
Այսօր ժամանակավորապես փոխվելու է հանրային տրանսպորտի երթուղին՝ Օրթաճալայից Բարաթաշվիլու փողոցի ուղղությամբ

Եվրոպայի օրերի հետ կապված Ռիղեի այգում նախատեսված տոնական միջոցառումների պատճառով, մայիսի 5-ին 10:00-ից մինչև օրվա վերջ Օրթաճալայից Բարաթաշվիլու փողոցի ուղղությամբ ժամանակավորապես փոխվելու է հանրային տրանսպորտի երթուղին,- այս մասին տեղեկություն է տարածել Թբիլիսիի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի տեղեկությամբ, տրանսպորտը Մետեխիի կամրջով անցնելու փոխարեն երթևեկելու է Քուռ գետի աջ ափով, բարձրանալու է Մշրալի (չոր) կամրջի վրա և Տոլստոյի ու Խեթագուրովի փողոցներով անցնելու է դեռ Բարաթաշվիլու կամրջով, իս այնուհետև Բարաթաշվիլու փողոցով:

 

Եվրոպայի օրերը Ռիղեի այգում բացվելու է տոնական միջոցառումներով: