Այսօր Եվրամիության երկրներում ընտրությունների չորրորդ և վերջին օրն է
Այսօր Եվրամիության երկրներում ընտրությունների չորրորդ և վերջին օրն է։ Քվեարկությունն այժմ ընթանում է 21 երկրներում, մնացածը ընտրություններ են անցկացվել վերջին երեք օրվա ընթացքում։ Այդ երկրներն են՝ Չեխիան, Իռլանդիան, Մալթան, Նիդեռլանդները և Սլովակիան։
Քվեարկության գործընթացը սկսվել է երեկ և այսօր շարունակվում է Էստոնիայում և Իտալիայում։ Հունգարիայում երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա հիմնական մրցակից Պետեր Մագյարն արդեն կատարել են իրենց ընտրությունը։ Օրբանը քվեարկության ժամանակ ասել է, որ բնակչությունը ընտրություն է կատարում պատերազմի և խաղաղության միջև։ Մագյարն ասել է, որ Հունգարիայում իրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Նա բնակչությանը հորդորեց չվախենալ, համարձակորեն կողմ քվեարկել այս փոփոխություններին։
Ընտրություններ են տեղի ունենում նաեւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում, այս երկրներն ամենաշատ ներկայացուցիչներ են ուղարկում Եվրախորհրդարան։
Այսօր կավարտվեն Եվրախորհրդարանի ընտրությունները։ Եվրամիության քաղաքացիներն ընտրում են 720 խորհրդարանականների, որոնք ներկայացնում են անդամ երկրները երկրի բնակչության թվին համամասնորեն։