Այսօր ԵՄ-ն Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներից կփոխանցի 1,5 միլիարդ եվրո
«Եվրամիությունը ռուսական սառեցված ակտիվներից ստացված 1,5 միլիարդ եվրոն Ուկրաինային կփոխանցի», -հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ինչպես գրել է նա, այսօր Կիևին կհանձնվի առաջին տրանշը։
«ԵՄ-ն Ուկրաինայի կողքին է։ Այսօր մենք Կիևին կփոխանցենք 1,5 միլիարդ եվրո եկամուտ՝ ռուսական սառեցված ակտիվներից՝ Ուկրաինայի պաշտպանության և վերականգնման համար։ Չկա ավելի լավ խորհրդանիշ և ավելի լավ օգտագործել Կրեմլի փողերը, քան Ուկրաինան և ողջ Եվրոպան ավելի անվտանգ դարձնելը»,- գրել է Ֆոն դեր Լեյենը։