Այսօր խորհրդարանը կքննարկի «Հայրենասերներ դաշինքի» ցուցակի երեք անդամների պատգամավորական լիազորության ճանաչման հարցը
Այսօր խորհրդարանը կքննարկի «Հայրենասերներ դաշինքի» ցուցակի երեք անդամների պատգամավորական լիազորության ճանաչման հարցը

Այսօր Վրաստանի խորհրդարանը կքննարկի «Հայրենասերներ դաշինքի» ցուցակի երեք անդամների՝ Դավիթ Զիլֆիմիանիի, Գելա Միքաձեի և Ֆրիդոն Ինջիայի պատգամավորական լիազորության ճանաչման հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն դիմել է խորհրդարանական ընթացակարգային հարցերի կոմիտեին:

Վրաստանի առաջին ալիքի փոխանցմամբ, ԿԸՀ-ի կողմից ներկայացրած փաստաթղթերը կքննարկվեն խորհրդարանական ընթացակարգային հարցերի կոմիտեի կողմից այսօր առավոտյան, իսկ նյութերի համապատասխանության դեպքում տեղեկատվությունը կներկայացվի բյուրոյին:

Նախօրեին ԿԸՀ են դիմել Դավիթ Զիլֆիմիանին, Ֆրիդոն Ինջիան և Գելա Միքաձեն՝ իրենց պատգամավորական մանդատն օգտագործելու խնդրանքով:

«Հայրենասերների դաշինքը» խորհրդարանական ընտրություններում ձեռք բերեց չորս տեղ: Իրմա Ինաշվիլին, Գիորգի Լոմիան և Գոչա Թևդորաձեն հրաժարվել են մտնել խորհրդարան: Երեկ դադարեցվել է նրանց լիազորությունների ժամկետը: Ինչ վերաբերում է կուսակցության ձեռք բերված չորրորդ մանդատին, «Հայրենասերների դաշինք»-ի խորհրդարանական ցուցակի չորրորդ համարը՝ Ավթանդիլ Էնուքիձեն, ասաց, որ չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից և մտադիր է մտնել խորհրդարան: