Այսօր Խիդիսկուրի գյուղում կչեղարկվի խիստ կարանտինային ռեժիմը
Այսօր Խիդիսկուրի գյուղում կչեղարկվի խիստ կարանտինային ռեժիմը

Խաշուրիի մունիցիպալիտետի Խիդիսկուրի գյուղում կիրառված խիստ կարանտինային ռեժիմը այսօր կչեղարկվի:

Երկու շաբաթ գյուղը, որտեղ ապրում է 21 ընտանիք, գտնվում էր խիստ կարանտինային պայմաններում:

Արգելվում էր գյուղ մտնել կամ գյուղը լքել: Ռեժիմը խստացվել էր Խիդիսկուրի գյուղում, երկու կանանց մոտ կորոնավիրուսը հաստատվելուց հետո։ Մեկ վարակվածը շարունակում է բուժումը Թբիլիսիում, իսկ մյուսը՝ Գորիի զինվորական հոսպիտալում: