Այսօր Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակը
Այսօր Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակը

 

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների մասին։

Ինչպես նշել են խորհրդարանում, Վրաստանի խորհրդարանի պալատում այսօր կգործի անվտանգության դեղին մակարդակ։

«Վրաստանի խորհրդարանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N1/259/23 հրամանի համաձայն՝ ընթացիկ տարվա մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության կանոնների դեղին մակարդակ . այցելուներին արգելվում է մուտք գործել խորհրդարանի պալատ»: Նախատեսվող խորհրդարանական միջոցառումներին (ներառյալ հանձնաժողովի նիստերը, լիագումար նիստերը) ներկա կգտնվեն միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձինք: Մինչև խորհրդարանական միջոցառումների ավարտը շենքում կթույլատրվի մուտք գործել հեռուստատեսային /հեռուստամեդիա գերատեսչություններից ոչ ավելի, քան երկու հավատարմագրված խմբեր :

Նշված միջոցառման նպատակն է Վրաստանի խորհրդարանի պալատում ապահովել անվտանգ և աշխատանքային միջավայր»,- ասված է խորհրդարանի հայտարարության մեջ։