Այսօր, Վրաստանի խորհրդարանը քննարկելու է բժշկական դիմակ կրելու կարգի խախտման վերաբերյալ օրինագիծը
Այսօր, Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին քննարկվելու է բժշկական դիմակ կրելու կարգի խախտման վերաբերյալ օրինագիծը:
Օրինագծի համաձայն, փակ տարածքում հավաքվելիս բժշկական դիմակ կրելը դառնում է պարտադիր և օրենքը խախտելու դեպքում ֆիզիկական անձի համար տուգանային գումարը կկազմի 20 լարի, իսկ իրավաբանական անձի համար՝ 500 լարի:
Նոր կանոնակարգը կվերաբերի նաև հասարակական տրանսպորտին և տաքսիներին:
«Մեր խնդիրն է, պաշտպանել հասարակության առողջությունը, որպեսզի առավելագույնս կասեցնենք կորոնավիրուսի տարածումը: Այդ առիթով, բժշկական դիմակը կարևորագույն բաղադրիչներից է, որ յուրաքանչյուր անձ հանրային փակ տարածքում պետք է պարտադիր կրի դիմակ: Բացի այդ, կոնկրետ իրավաբանական անձը պետք է վերահսկի, որպեսզի անձն առանց բշկական դիմակի մուտք չգործի հանրային տարածք»,- հայտարարել է Անրի Օխանաշվիլին:
Ընդդիմությունը պահանջում է, որ իշխանությունը բժշկական դիմակները բոլոր քաղաքացիների համար դարձնի հասանելի: «Եվրոպական Վրաստանը» և «Ազգային շարժումը» շարունակում են բոյկոտի ռեժիմը և ներկա չեն գտնվի այսօրվա նիստին: