Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին առաջին ընթերցմամբ կքվեարկեն արտաքին քաղաքականության մասին բանաձեւի նախագծի համար
Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին առաջին ընթերցմամբ կքվեարկեն արտաքին քաղաքականության մասին բանաձեւի նախագծի համար

Արտաքին քաղաքականության մասին բանաձեւի նախագծի համար առաջին ընթերցմամբ կքվեարկեն այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, իսկ մինչ այդ բանաձեւի նախագիծը կքննարկվի Եվրոպային ինտեգրման եւ արտաքին հարաբերությունների կոմիտեներում:

Պատգամավորների կարծիքով, խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված փաստաթղթի հիմնական նպատակը օկուպացված տարածքները ապաբռնազավթումը ու խնդրի խաղաղ կարգավորումն է: «Վրացական երազանքի» անդամները նախատեսում են մոբիլիզացնել միջազգային հանրության աջակցությունը արտաքին ասպարեզում երկրի ազգային շահերը պաշտպանելու համար:

«Մեկ շաբաթ առաջ խորհրդարանում նախաձեռնված արտաքին քաղաքականության մասին բանաձեւն այսօր արդեն քննարկվելու է լիագումար նիստում: Այս բանաձեւը նախանշում է այն հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք Վրաստանը կունենա արտաքին քաղաքականության ոլորտում առաջիկա չորս տարիների ընթացքում: Իհարկե, այստեղ առաջին տեղում երկրի ապաբռնազավթումը և տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնումն է: Միևնույն ժամանակ, ուրվագծվում են ԵՄ-ին ինտեգրման ուղղությամբ մեր ունեցած բավականին հստակ նպատակները: Մասնավորապես, երկիրը նախապատրաստում ենք, որ  2024 թվականին ներկայացնենք դիմու: Նաև՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար ռազմավարական պատրաստակամության ապահովում: Նաև մեծ ուշադրություն է դարձվում տարածաշրջանում ընթացիկ իրադարձություններին, Թուրքիայի, Ադրբեջանի հետ մեր ռազմավարական գործընկերությանը, բարիդրացիական հարաբերություններին Հայաստանի հետ, ինչպես նաև Սև ծովի ներուժի առավելագույն յուրացմանը Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի հետ: Իհարկե, մեծ ուշադրություն է դարձվում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, որպես Վրաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկեր՝ ինչպես պաշտպանության, անվտանգության, այնպես էլ տնտեսական և ժողովրդավարացման տեսանկյունից», – ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն: