Այսօր, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանն սկսելու է լիագումար նիստով
Այսօր, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանն սկսելու է լիագումար նիստով

Վրաստանի խորհրդարանն այսօր պաշտոնապես վերսկսելու է օրենսդրական գործունեությունը:

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը բացվում է փետրվարի առաջին երեքշաբթի օրը:

Գարնանային նստաշրջանին Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն օրենսդրական մարմնին պետք է ներկայացնի զեկույցը և գործողությունների պլանը: Սալոմե Զուրաբիշվիլին պետք է նախագահի պաշտոնում խորհրդարանին ներկայացնի երկրորդ զեկույցը:

Գարնանային նստաշրջանի շրջանակներում պատգամավորնները կընդունեն մի քանի կադրային որոշում, որոնց թվում է գլխավոր դատախազի և գերագույն դատարանի նախագահի ընտրությունը:

Խորհրդարանի կանոնակարգով, գարնանային նստաշրջանը փակվելու է հունիսի վերջին ուրբաթ օրը: