Այսօր Վրաստանի հավաքականը հանդիպելու է Անդորային . Ագելի լիգա
Այսօր Վրաստանի հավաքականը հանդիպելու է Անդորային . Ագելի լիգա

«Ազգերի լիգա»-ի 5-րդ տուրի հանդիպմանը Վրաստանի հավաքականը հյուրընկալվելու է Անդորային: Հանդիպումը տեղի է ունենալու այսօր, ժամը 23:45-ին: Հանդիպումը ուղիղ հեռարձակվելու է առաջին ալիքով:

Թիմերի առաջին դիմակայությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում, որտեղ Վրաստանը հաղթել է 3:0 հաշվով (Ղազաիշվիլի 33,84, Կանկավա 90+4):

Հատկանշական է, որ Վրաստանի հավաքականը խմբի առաջնությունը ապահովել է նախորդ տուրում: Չնայած դրան, գլխավոր մարզիչը և ֆուտբոլիստները միաձայն հայտարարում են, որ ցանկանում են հաղթել բոլոր հանդիպումներում և գրանցել 100 տոկոսանոց արդյունք:

Դա մեծ նշանակություն ունի, քանզի ազգերի լիգայում զույգերը կազմվելու են ելնելով վարկանիշից: Խմբի հաղթողը հանդիպելու է վարկանիշով  չորրորդ թիմին, իսկ երկրորդը երրորդին: Այդ տեսանկյունից Վրաստանը ունի լավագույն արդյունք: Ինչպես ասել ենք «խաչակիրները» միակ թիմն է, որը ժամանակից շուտ է ապահովել իր առաջնությունը:

Այլ խմբերում լարված վիճակ է, և հնարավոր է խմբում իրավիճակը որոշվի վերջին տուրի հանդիպումներում: Երկրորդ խումբը 9 միավորով գլխավորում է Լյուքսեմբուրգը, իսկ Բելառուսի ունի 8 միավոր: Երրորդ խմբում առաջին տեղում 9 միավորով Կոսովոն է, երկրորդ տեղում 6 միավորով Ադրբեջանը: Շատ լարված իրավիճակ է D  դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ պլեյ օֆ անցնելու շանս միանգամից ունի երեք հավաքական ՝ Մակեդոնիա -9, Գիբրալթար -6 և հայաստան 6:

Ազգելի լիգայի եզրափակիչ քվեարկությունը տեղի է ունենալու 2018 թվականի դեկտեմբերի 3-ին:

 

 

Թողնել մեկնաբանություն