Այսօր, պաշտոնական այցով, Վրաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի մեծ դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:
Այցի շրջանակներում, Լյուքսեմբուրգի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կանցկացնի վարչապետի, խորհրդարանի նախագահի, արտաքին և ներքին գործերի նախարարների հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպումների ընթացքում կընդգծվի երկկողմ հարաբերությունների կարևոր հարցերը և ապագա հեռանկարները, Վրաստան-Եվրամիություն և Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող իրադարձությունները:
Լյուքսեբմբուրգի արտաքին գործերի նախարարի Վրաստան այցը կավարտվի փետրվարի 21-ին: