Այսօր Վրաստան է բերվել Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Գուրգեն Գագնիձեի դին
Այսօր լուսադեմին Վրաստան է բերվել Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ, 40-ամյա Գուրգեն Գագնիձեի դին։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքական գործիչներն ու հարազատները։
Ըստ առկա տեղեկությունների՝ Գուրգեն Գագնիձեն զոհվել է Դոնեցկի մարզի Բախմուտում՝ իր խմբի հետ գերի վերցնելու ծրագրված գործողությանը մասնակցելու ժամանակ։ Վրաց մարտիկը ծառայել է Ուկրաինայի զինված ուժերի 25-րդ օդադեսանտային մարտական բրիգադում և եղել հրամանատար։ Նրան կհուղարկավորեն հայրենի քաղաք՝ Զեստափոնիում:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում զոհվել է 24 վրացի մարտիկ: Եվս մեկ վրացի մարտիկի՝ Լևան Սախելաշվիլիին, հայրենիք կբերեն նոյեմբերի 6-ին։