Այսօր «Վրացական երազանք»-ը կուսակցության համագումար է անցկացնելու
Այսօր «Վրացական երազանք»-ը կուսակցության համագումար է անցկացնելու

Այսօր «Վրացական երազանք»-ը կուսակցության համագումար է անցկացնելու: Հանդիպումը կմեկնարկի ժամը 14:00-ին։

«Վրացական երազանք»-ի քաղխորհրդի կազմը կթարմացվի կուսակցության համագումարում:

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ կուսակցության կանոնադրության մեջ փոքր փոփոխություն է կատարվելու՝ նախկինում սահմանված 20 անդամների փոխարեն քաղխորհրդում կընտրվի 15 անդամ։

Քաղխորհրդի որոշմամբ համագումարի հաստատմանը կներկայացվի քաղխորհրդի հետևյալ կազմը՝ Իրակլի Ղարիբաշվիլի, Կախա Կալաձե, Շալվա Պապուաշվիլի, Մամուկա Մդինարաձե, Դիմիտրի Սամխարաձե, Թեա Ծուլուկիանի, Վախտանգ Գոմելաուրի, Թոռնիկե Ռիժվաձե, Գիա Վոլսկի, Արչիլ Թալակվաձե, Իրակլի Չիքովանի, Անրի Օխանաշվիլի, Նիկոլոզ Սամխարաձե, Մակա Բոճորիշվիլին և Մարիամ Քվրիվիշվիլի: Կուսակցության կանոնադրության համաձայն՝ քաղխորհրդում ի պաշտոնե ընդգրկված է կուսակցության նախագահը։

Բացի այդ, համագումարում կքննարկվեն ընդհանուր քաղաքական և 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված հարցեր։