Այսօր Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Մցխեթոբան, Սվետիցխովլոբայի տոնը
Այսօր Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Մցխեթոբան, Սվետիցխովլոբայի տոնը:
Տոնի կապակցությամբ, Սվետիցխովելիի աթոռանիստ տաճարում պատարագը կմեկնարկի ժամը 10:00-ին:
Վրաստանի պատրիարքարանի փոխանցմամբ, Սվետիցխովլոբայի տոնին տաճարի մոտ մեքենան կայանելու համար հատուկ անցաթուղթ անհրաժեշտ չի լինի:
«Վարակի հետ կապված, ժողովրդի անվտանգության նպատակով, տաճարի բակում մարդիկ կջերմաչափվեն:
Պարտադիր է, բոլորն ունենան շնչադիմակ և պահեն սոցիալական հեռավորություն»,- նշված է պատրիարքարանի տեղեկության մեջ:
Ըստ Սուրբ Ավետարանի, Հիսուս Քրիստոսը ընտրել է 12 առաքյալների: Նրանցից մեկը ՝ Հուդա Իսկարիովտացին դավաճանեց նրան:
Սվետիցխովլոբան նշվում է տարեկան երկու անգամ, հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Հոկտեմբերի 14-ին եկեղեցին ոգեկոչում է Քրիստոսի հանդերձանքը, իսկ հուլիսի 13-ին`Քրիստոսի բոլոր առաքյալներին: