Այսօր վրաց ուղղափառ եկեղեցին հիշում է Սուրբ տանջամահ եղած Բարբարեին
Այսօր վրաց ուղղափառ եկեղեցին հիշում է Սուրբ տանջամահ եղած Բարբարեին, ով զոհ է գնացել Քրիստոնեությունը պահպանելու համար 4-րդ դարում:
Տոնական պատարագը անց է կացվում բոլոր գործող տաճարներում: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը պատարագը անց է կացնելու Սուրբ երրորդության տաճարում:
Եկեղեցական պատմությամբ, Բարբարեն ծնվել է երրորդ դարի կեսերին Ֆինիկյաի քաղաք Իլիոպոլիսում: Նրան դաստիարակել է հայրը: Երբ նա իմացել է, որ Բարբարեն մկրտվել է թաքուն, նա նրան տարել է երկրի առաջնորդ Մարկիանեի մոտ: Մի քանի օրյա տանջանքներից հետո Սուրբ Բարբարեի գլուխը կտրել է անձամբ հայրը:
Նշենք, որ Սուրբ Բարբարեն համարվում է երեխաների պահապանը: Այդ իսկ պատճառով Բարբարոբա տոնին տաճարներում հիմնականում գտնվում են երեխաներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan