Այսօր ունենք սկզբունքային ընտրություն, մի կողմից կանգնած են մարդիկ դիմակներով, իսկ մյուս կողմից սովորական մարդիկ. Արչիլ Թալակվաձե

15:28, 18.11.2018

Այսօր ունենք սկզբունքային ընտրություն, մի կողմից կանգնած են մարդիկ դիմակներով, իսկ մյուս կողմից սովորական մարդիկ, այս ընտրությունը պետք է սահմանի մեր ապագան,-այս մասին խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, Ախալքալաքում, նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցող միջոցառման ժամանակ:

«Ողջույն Սամցխե Ջավախեթի, իմ թանկագին համաքաղաքացիներ, Ցանկանում եմ մեր թիմի անունից բոլորիդ շնորհակալություն հայտնել, քանզի Սալոմե Զուրաբիշվիլին ամենամեծ աջակցությունը ստացել է հենց Սամցխե Ջավախեթիում, որտեղ աջակցել են նրա գաղափարին: Այսօր ունենք սկզբունքային ընտրություն, մի կողմից կանգնած են մարդիկ դիմակներով, դուք բոլորդ լավ եք հիշում նրանց արված գործերը, իսկ մյուս կողմից սովորական մարդիկ, ձեր կողմից ընտրված մարդկին, այս ընտրությունը պետք է սահմանի մեր ապագան: Նրանք ցանկանում են մեր ապագան փոխել անցյալով, իսկ մենք ցանկանում ենք ունենալ իսկական ապագա»,-նշել է Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքերով, «ազգային շարժումը» խաբում է բնակչությանը:

«Դուք ցանկանում եք, որ այդ մարդիկ հանեն իրենց դիմակները և ցույց տան իրենց նախկին դեմքը, թե ցանկանում եք ունենալ լավ ապագա, դուք ցանկանում եք, որ այս երիտասարդները փոխեն ձեր ապագան: Իսկ որտեղ են ստում, նրանց պարտվել են ընտրությունների առաջին փուլում, սակայն բոլորին ասում են, որ հաղթել են: Մենք հաղթել ենք առաջին տուրում և երկրորդն ել հաղթելու ենք ձեր հետ միասին»,-հայտարարել է Թալակվաձեն:

Արչիլ Թալակվաձեն իր աջակցությունն է ցուցաբերել Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ:

 

 

 

Նմանատիպ