Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը Սամեբայի աթոռանիստ տաճարում հավաքված հավատացյալներին շնորհավորել է Ավագ հինգշաբթին:
Նրա խոսքով, շաբաթ օրը Ավետման տոնն է և հազվադեպ է լինում, երբ այդ օրը համընկնում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության նախօրեի հետ:
Այսօր Վրաց Ուղղափառ Եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին: Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում:
Ավագ Ուրբաթը խորհրդանշում է Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում խոսվում է Հիսուսի աղոթքի մասին Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնության, Նրա անարգվելու, Պետրոսի ուրանալու մասին:
Այսօր կատարվել է նաև Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը: