Այսօր տոնական պայմաններում բացվել է Քութաիսիի միջազգային համալսարանը
Այսօր տոնական պայմաններում բացվել է Քութաիսիի միջազգային համալսարանը (KIU):
Բացման արարողությանը ներկա հասարակությանը և ուսանողներին են դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Գիորգի Գախարիան, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, կրթության նախարար Միխեիլ Չխենկելին, ինչպես նաև՝ Քութաիսիի միջազգային համալսարանի պատվավոր նախագահը, պրոֆեսոր Վոլֆգանգ Հերմանը և համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդրե Թևզաձեն:
Բացի այդ, առաջին հատվածում կայացել է Քութաիսիի միջազգային համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդմնակալության արարողությունը:
Կրթության նախարարության փոխանցմամբ, «KIU»-ում ուսանողների ընդունելության չափանիշներն այսօր Վրաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների թվում ամենաբարձրն է և համապատասխանում է Մյունհենի տեխնիկական համալսարանի ծրագրի պահանջներին: Այս տարի 1112 դիմորդ ցանկություն է հայտնել դառնալ «KIU»-ի ուսանող: Համալսարանի կողմից դրված պատնեշը հաղթահարել է 245 երիտասարդ:
«Համալսարան ընդունված ուսանողների 90 տոկոսը միասնական քննություններին «KIU»-ն նշել է որպես առաջին ընտրություն, իսկ ուսանողների 78 տոկոսին հաջողվել է ձեռք բերել պետական ֆինանսավորում:
«Քութաիսիի միջազգային համալսարանի ուսանողներ են ինչպես միջազգային, այնպես էլ՝ ազգային մրցույթի և օլիմպիադայի հաղթող երիտասարդներ»,- հայտարարում են կրթության նախարարությունում:
Քութաիսիի միջազգային համալսարանը (KIU) ներառում է ուսանողների և անձնակազմի համար կացարաններ, ակադեմիական շենքեր, գրադարան, սրճարաններ, ներքին և արտաքին ժամանցային տարածքներ, էլեկտրոտրանսպորտ, հեծանվային ուղիներ: Համալսարանն առաջին հոսքին կընդունի երեք ուղղություններով – մաթեմատիկա, համակարգչային գիտություններ և մենեջմենթ, իսկ ապագայում մասնագիտությունների թիվը կավելանա:
Բացի այդ, Քութաիսիի միջազգային համալսարանը միացել է Յուլիխի հետազոտական կենտրոնի հետ համագործակցության պայմանագրին:
Քութաիսիի միջազգային համալսարանն ուսանողների որոշ կատեգորիայի ուսման վարձը կվճարի:
Քութաիսիի միջազգային համալսարանը հիմնադրել է Բիձինա Իվանիշվիլին և նրա ընտանիքն իրականացրել է մեկ միլիարդ եվրոյի ներդրում: