Այսօր Թբիլիսիի գերեզմանատների ուղղությամբ ավտոբուսները կշարժվեն անվճար
Զատկի տոնի և գերեզմանների օծման օրվա կապակցությամբ այսօր Թբիլիսիի գերեզմանատների ուղղությամբ ավտոբուսներ կշարժվեն անվճար։
Ժամանակավոր ավտոբուսային երթուղիները կաշխատեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն Մուխաթգվերդի, Վաշլիջիվարի, Կուկիա, Նոր Կուկիա, Մախաթա, Սաբուրթալո, Ղրմաղելե, Վելի և Վարկեթիլի գերեզմանատների ուղղությամբ։
Ավտոբուսները կշարժվեն «Մարջանիշվիլի», «Դիդուբե», «Դելիսի», «Սարաջիշվիլի», «Վարկեթիլի» մետրոկայարաններից, ինչպես նաև Կայարանի հրապարակից, Բեսարիոն Ճիճինաձեի փողոցից և Վարկեթիլի III լեռնազանգվածից, մասնավորապես՝ Շուամթիի խաչմերուկից։
Նշված երթուղիներով ավտոբուսները երեկ անվճար սպասարկել են քաղաքացիներին։