Այսօր, Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի ուղղությամբ կիրականացվի հերթական հատուկ չվերթը
Այսօր, Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի ուղղությամբ կիրականացվի հերթական հատուկ չվերթը

Վրաց ուսանողների Գերմանիա ուղևորվելու և Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադառնալու նպատակով, Վրաստանի կառավարության աջակցությամբ, կկատարվի Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի հերթական հատուկ չվերթը:

Չվերթը կիրականացնի վրացական «Georgia Airways» ավիաընկերությունը, այսօր, օգոստոսի 11-ին, հետևյալ չվացուցակով.

Օգոստոսի 11, Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի, մեկնում – 11:00, վերադարձ – 19:30:

Վրաստանի կառավարության կողմից սահմանված սուբսիդավորված տոմսի արժեքը չի լինի 199 եվրոյից ավելի:

Ավիաչվերթը կիրականացվի B737-800 օդանավի միջոցով: