Այսօր տեղի կունենա դատական բարեփոխումների կապակցությամբ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
Այսօր տեղի կունենա դատական բարեփոխումների կապակցությամբ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Ելնելով Եվրամիության առաջարկություններից՝ աշխատանք է սկսվում դատական ​​մեկ այլ բարեփոխման ուղղությամբ։ Բարեփոխումն իրականացնելու նպատակով այսօր տեղի կունենա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Նիստը վարելու է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այսօրվա հանդիպումը հիմնականում տեխնիկական բնույթ է կրելու, կկազմվի կոնկրետ օրակարգ։

Ընդդիմության մի մասը պատրաստվում է մասնակցել հանդիպմանը։ Դրանց թվում են «Գիրչի», «Մոքալաքեեբի», «Եվրոպական սոցիալիստներ», «Հանուն Վրաստանի» կուսակցությունները։ Գործընթացին նախատեսում է մասնակցել նաև «Հանրապետական ​​կուսակցության» նախագահ Խաթունա Սամնիձեն։ Խորհրդարանական ընդդիմության երկրորդ մասն անվստահություն է հայտնում «Վրացական երազանքին» և նրանից պահանջում կոնկրետ փոխզիջումային քայլեր՝ գործընթացում ընդգրկվելու համար։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է խորհրդարանական մեծամասնության անդամ Բեքա Դավիթուլիանին, իշխող թիմը պատրաստ է կյանքի կոչել իրենից կախված բոլոր առաջարկությունները և շարունակել դատաիրավական բարեփոխումները։

«Մենք մոտիվացված ենք առաջարկությունները կյանքի կոչելու և 11,5 քայլ ենք անելու, մյուս քաղաքական խմբերից կես քայլի ենք սպասելու։ Կես քայլ, որը ենթադրում է ապաբևեռացում, պետք է կատարեն, թեև առաջին իսկ օրվանից փորձում են արմատականացնել և խորացնել բևեռացումը։ Նրանց խնդիրն է օգտագործել այս թեման ներքաղաքական նպատակներով և շրջանցել ընտրությունները իշխանությունը ստանձնելու համար, նրանք այս հնարավորությունը չեն ունենա»,- ասել է Դավիթուլիանին։