Այսօր, Սև ծովի ափին փրկարարները 17 մարդու կյանք են փրկել
Այսօր, Սև ծովի ափին փրկարարները 17 մարդու կյանք են փրկել

Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները այսօր Սև ծովի ափին փրկել են 17 մարդու կյանք: Նրանցից հինգը անչափահաս է և 12-ը՝ արտասահմանցի:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, Ուռեկի ավանում գրանցվում է 2-3 բալ փոթորիկ: Բարձրացված են դրոշները և փրկարարներն զգուշացնում են հանգստացողներին, որպեսզի չմտնեն ծովը:

Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հանգստացողներին կոչ է անում ենթարկվել փրկարարների հրահանգներին և պաշտպանել անվտանգության նորմերը, երեխաներին չթողնել առանց ուշադրության, չմտնել ջուրը ոգելից խմիչքի ազդեցության ներքո: